Արմեն Ռուստամյանը պնդում է, որ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին չի միացել, հակառակը… «Առավոտ»

«Առավոտ» թերթի թղթակիցը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ

– Արդեն մի քանի օր է՝ ՀՅԴ-ն «այո»-ի քարոզարշավ է իրականացնում։ Նախնական ի՞նչ տպավորություններ ունեք, մարդիկ որքանո՞վ են հետաքրքրված սահմանադրական բարեփոխումներով։

– Նախ՝ թյուր է այն տպավորությունը, որ տարածում է «ոչ»–ը, թե բոլորը համատարած «ոչ»–ի կողմնակիցներ են։ Նման բան չկա։ Մենք, արդեն երկու տասնյակ հանդիպումների փորձը վերլուծելով, կարող ենք ասել, որ մարդիկ նախ՝ կարոտ են բացատրության։ Իրենբ պետք է լավ պատկերացնեն, թե իրենց կենցաղում, անձնական կյանրում ի՞նչ է տալու այս փոփոխությունը։ Իմ հանդիպումների արդյունքներից ես կարող եմ ասել, որ երբ մարդիկ տրամաբանական խոսք են լսում, մեր անցած փորձի վերլուծությունն են լսում, պատճառներն ենք վեր հանում, թե ինչո՞ւ է այսպես եղել, որտեղ նաեւ համակարգն ունի իր հիմնական դերակատարությունը, ինչպես է այն նպաստել, որ այս խնդիրները կուտակվեն, ընկալում են հարցը։ Մարդկանց դերն, իհարկե, պահպանվելու է, բայց մենք իսկապես հասել ենք նրան, որ ունենք համակարգային ճգնաժամ, եւ այս վիճակում մարդկանց, անհատների դերակատարությունը, փոփոխությունները որեւէ լավ բան չեն խոստանում։ Սա մենք հիմնավոր կարողանում ենք ներկայացնել։

–   Մարդիկ էլ ընդունո՞ւմ են։

– Այո։ Որովհետեւ մենք շատ բաց ու անկեղծ ենք խոսում՝ խոսեյով նաեւ բոլոր իշխանությունների ժամանակ եղած թերությունների մասին, որովհետեւ այդտեղ որեւէ կաշկանդվածություն չունենք՝ թե աոաջին նախագահի ժամանակ, թե երկրորդ, թե երրորդ։ Մարդիկ, ովքեր այն ժամանակ էլ մի քիչ ակտիվ են եղել, ծանոթ են մեր անցած ճանապարհին, իրենք էլ են հաստատում, որ այդ վերլուծությունները հաստատում են։ Իրավիճակն, ինչպես որ ներկայացվում է երեք նախագահների ժամանակ, այդպես էլ կա։ Եվ թյուր է այն կարծիքը, որ ասում են, թե նախագահական, կիսանախագահական համակարգերը տարբեր երկրներում դրական արդյունք են տվել… Հայաստանում եղած համակարգը ոչ մի աղերս չունի դասական նախագահական կամ կիսանախագահական համակարգի հետ։    Ամեն   տեղից ինչ-որ բաներ են վերցրել, սինթեզ են արել, որպեսզի մեծացնեն նախագահի լիազորությունները։

– Մարդիկ սար հարցեր ձեզ տալի՞ս են, վիրավորանքախառն հակադարձումներ անո՞ւմ են, ինչպես հեռուստաշուի ժամանակ ՀՀԿ-ականներին են անում։

–   Չէ, մենք կոնկրետ նման բաների տակ չեննք հայտնվում։ Բոլորն էլ գիտեն, որ այսօրվա վիճակի համար ՀՅԴ-ն ուղղակի պատասխանատվության չունի։ Հակառակը՝ մեզ որ լսեին, եւ երկիրը խորհրդարանական համակարգի անցներ, հիմա բոլորովին այլ երկիր կունենայինք։ Որ կոպիտ ինչ-որ բաներ լինեն՝ չէ, չեն լինում։ Բայց լինում են մարդիկ, որ գալիս են արդեն նախապաշարված եւ փորձում են տպավորության ստեղծել, թե այս ամենը թատրոն է, շոու է, բլեձ է եւ այլն։ Իսկ երբ ասում ես՝ եղբայր, արի ըստ էության խոսենք, որովհետեւ եթե նախագիծն անցավ, դա ուզես, թե ոչ՝ ապրելու ես այդ Սահմանադրության օրոք։ Դրա բլեֆը ո՞րն է։ Արի այնպես անենք, որ այդ Սահմանադրությունը լավը փնի։

Սի բան էլ կա՝ բանի որ դժգոհ են իշխանությունից, ասում են՝ ինչո՞ւ պիտի վատ իշխանությունը լավ բան անի։ Սա է մեր հիմնական խնդիրը, որ կարողանանք մարդկանց բացատրել՝ լինում է, այո։ Երբ իշխանությունը տեսնում է, որ էլ հնարավոր չի, մաս-մաս զիջելու տրամաբանությունն է գործում։

– Մարդիկ չե՞ն հիշում, որ ՀՅԴ-ն տեւական ժամանակ եղել է իշխանության կոալիցիայում։ Ձեր մեղքերը Ձեզ չե՞ն հիշեցնում։

–  Ուր էր 20 տարով ավարտվեր։ Սեզ հիշեցնում են 125 տարվա մեղքերը։ էդ ոչինչ։ Սովոր ենք։ Թյուրիմացություններ էլ կան, պարզաբանում ենք, բայց ամենակարետրը ՝ թույն չկա։ Միշտ մենք դա զգացել ենք՝ որքան էլ որոշ խավեր մեզ չընդունեն, ժողովուրդը ՀՅԴ-ի հետ հույս է կապում՝ որպես իրական կուսակցության, որը 125 տարվա պատմության ունի։ էդպիսի ուրիշ մեկը չկա, որ կարողացած լինի իր ազդեցությունը քաղաքական դաշտում պահել։ Ու երբ տեսնում են մեր ՝ նախկինում արած հայտարարությունների եւ գործերի համապատասխանությունը, ավելի են վստահում։

Քարոզչության ժամանակ մեզ հիմնականում փորձում են ասել՝ միացել եք Սերժ Սարգսյանին։ Ասում ենք՝ ոչ։ Սերժ Սարգսյանն է մեզ միացել, որովհետեւ 25 տարի մենք այդ մասին ասում ենք, եւ բոլորը գիտեն՝ Սերժ Սարգսյանը վերջին ժամանակներում է, որ միացել է սրան։ Ակնհայտ է, որ սա հավատով ու համոզումով կատարված քայլ է։ Սա հեշտացնում է մեր քարոզարշավը։ Այդ անկեղծությունը շատ է ազդում մարդկանց վրա, որովհետեւ ակնհայտ է, որ թելադրված չէ այս դիրքորոշումը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս