Ինչո՞ւ է փեսան խնձոր նետում հարսի ուղղությամբ. եզդիական հարսանիքի առանձնահատկությունները. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Եզդիներն աշխարհի հնագույն ազգերից են, որոնց մասին աշխարհը շատ քիշ բան գիտի։ Նրանց վեցհազարամ յա պատմությունը սկիզբ է աոնում Միջագետքից։ Եզդիական արարողությունների մեջ հատկապես աչքի է ընկնում եզդիական ավանդական հարսանիքը։ Հարսանիքներն ինչպես հայերի, այնպես էլ եզդիների մոտ ավելի հաճախ աշնան են լինում։

Եզդիական հարսանիքների մասին խոսելիս, մարդիկ միանգամից առանձնացնում են հարսի գլխին խնձորով խփելը։ Իրականում փեսան հարսի գլխին չի խփում, պարզապես նետում է նրա ուղղությամբ, որպեսզի սիրեցյալին ցույց տա հանրության միջից։ Հնում, երբ երիտասարդ տղային խնդրում էին ցույց տալ սիրեցյալի տունը, նա այդ տան ուղղությամբ խնձոր էր գլորում, եւ տղայի ծնողները հենց այդ տնից էին հարս բերում։

Եզդիական հարսանիքներում քավորը նույնպես պատվավոր տեղ է զբաղեցնում եւ   լինում են դեպքեր, երբ հայ-եզդիական եղբայրությունը բարեկամության վերածելու համար, դաոնում են մեկը մյուսի քավորը։ Այստեղ պսակադրություն չի կատարվում, այլ եզդի ազգի հոգեւոր դասի ներկայացուցիչը  (Shexa dara mraza) օրհնում է նորապսակների ճկույթ ճկույթի տված ծնողներին երեխաների միության համար։

Հարսանիքի ժամանակ կարելի է նկատել մի տղայի, որը մրգերով ու քաղցրավենիքով զարդարված ծաո է պարեցնում, նա, այսպես կոչված, ազաբախպերն (չամուսնացած երիտասարդ փեսայի ընկերներից կամ բարեկամներից) է։ Ծառը, որը պետք է անպայման բերքատու լինի, հարսանիքի նախորդ օրը երիտասարդ տղաները գողանում են որեւէ այգուց։ Պարտադիր պայման է՝ ծառը չպետք է կտրված լինի որեւէ գործիքով։ Երեկոյան չամուսնացած եզդի երիտասարդներն այն զարդարում են մրգերով, ընդեղենով ու քաղցրավենիքներով։ Ծաոռի կենտրոնում մի գունավոր կտոր է կապվում, որի մեջ հյուրերը իրենց նվիրատվությունն են թողնում՝ ծառը պարեցնելու ժամանակ, եւ այդ նվիրատվություններն ի վերջո բաժին է ընկնում ազաբախպորը։ Զարդարված ծառը խորհրդանշում է նորաստեղծ ընտանիքի «բերքը» եւ առատությունը։ Հարսանեկան արարողության օրը հարսանիքի հյուրերը գնում են հարսին բերելու, իսկ հարսի ծնողները նորաստեղծ ընտանիքին նվիրում են համարյա ամեն անհրաժեշտ պարագաները,   որը եզդիների մոտ ընդունված է օժիտ անվանել։ Այդ ամենի հետ միասին նորապսակներին նվիրում են նաեւ գեղեցիկ ասեղնագործած բարձ, որը խորհրդանիշն է նրանց անբաժան եւ համատեղ կյանքի ու մի բարձի ծերանալու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս