Վարդան Այվազյանը բողոքում է իր 500 հազար դրամ աշխատավարձից. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ դժվար տարի է ձեզ սպասվում։ Բյուջեում փող չկա, տնտեսությունը, մեղճ ասած, լավ վիճակում չէ, հետեւաբար կառավարությունը հույս կ չի կարողանում տալ, որ լավ կլինի։ Եվ այս ֆոնին նույն կառավարությունը ԱԺ բերեց մի նախագիծ, ըստ որի՝ հունվարի 1-ից դատախազության աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու է ու դրա համար բյուջեից ծախսելու է 311 մլն դրամ։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է։

Այս առնչությամբ «Առավոտը» ՀՀԿ պատգամավոր, Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց՝ այս սուղ պայմաններում որքանո՞վ էր ողջամիտ 311 մլն դրամ ծախսել դրա համար։ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Լավ, ի՞նչ եք մտածում՝ դատախազը կարող է պատահի ավելի քիչ ստանա, քան քննի՞չը»։

Դիտարկմանը, որ ինչո՞ւ քննիչների աշխատավարձը չեն իջեցնում, եթե գործակցի խնդիր կա, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Իսկ դուք ո՞նց եք պատկերացնում, եթե հանկարծ իջեցրեցին 20 հազար դրամ, քննիչը 20 հազար դրամով յոլա՞ է գնալու»։

Հետո պարոն Այվազյանը բողոքեց իր աշխատավարձից. «Դուք ինչբա՞ն եք ստանում, իմ աշխատավարձից երևի շատ է։ Ես լրագրող գիտեմ, որ ինձանից շատ է ստանամ։ Իմ աշխատավարձը 500 հազար դրամ է»։

Երբ ասացինք, որ նա իր չոր աշխատավարձի հույսին չէ, կողմնակի եկամուտներ ունի, բիզնեսներ ունի՝ Վարդան Այվայյանը հերքեց. «Ցույց տվեք ինձ իմ կողմնակի եկամուտները։ Ես առավոտից իրիկուն աշխատում եմ։ Այսօր 3-րդ, թե 4-րդ լրագրողն եք, որ ինձ մոտենում եք, հարց եք տալիս։ Համազեկուրող եմ եղել, նենց չի, որ օդից հելնում խոսում եմ։ Ես կարդացել եմ, գնացել եմ, զեկուցել եմ, եկեք ռեալությունից խոսենք։ Եթե մենք ռեալությունից չխոսենք, խոսենք սիրունության մասին, ունենում ենք այն, ինչ ունենք»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս