Ո՞վա մեզանից լավը, ոչ մեկ էլ լավը չի. Առաքել Մովսիսյան (Շմայս). «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների առատությունը, ըստ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, նախ եւ առաջ անվտանգության նկատառումներով է պայմանավորված: «Իհարկե, ես էլ շատ կուզենայի այնպիսի մթնոլորտում ապրեինք, որ հեծանիվով ման գայինք: Շատ կցանկանայի, որպեսզի անվտանգություն սպասարկողներ չլինեին…»,- երեկ ԱԺ նիստում հայտարարել է Սահակյանը: Այսինքն՝ ԱԺ նախագահի խոսքերից բխում է, որ ՀՀ պաշտոնյաները վախենում են ոտքով, սովորական քաղաքացիների պես շրջել կամ տրանսպորտով տուն գնալ: «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանից՝ Շմայսից փորձեց պարզել, թե պետական պաշտոնյաները ինչու են վախենում փողոցում ազատ շրջել, եւ ով է այդ վիճակի համար պատասխանատու. «Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում՝ պետական պաշտոնյան չի կարող տնից դուրս գալ, չի կարող, թող դուրս չգա: Ովա մեզանից լավը, ոչ մեկ էլ լավը չի: Մենք ժողովրդի հետ քայլում ենք հավասար` ոտքով էլ, հեծանիվով էլ, մեքենայով էլ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս