
Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրն առաջին հարվածն է հասցրել Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին

Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակրի ավիացիան իրականացրել է իր առաջին մարտական թռիչքներն ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դիրքերի դեմ Սիրիայում ու Իրաքում, հայտնում է RIA Novosti-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նավի վրա տեղակայված է 18 Rafale կործանիչ, 8 գերձայնային Dassault Super-Etendard գրոհիչ ինքնաթիռ ու երկու Hawkeye ինքնաթիռ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Շառլ դե Գոլ» ավիակիրը պատրաստ կլինի մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ օպերացիաներին նոյեմբերի 23-ից: