
Կիևի օդանավակայանում ուղևորի մոտից նռնակ է առգրավվել

Դոնեցկի մարզի բնակիչը փորձել է ձեռքի ճամպրուկով «Կիև» («Ժուլյանա») օդանավակայան մտցնել նռնակ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի մամլո ծառայությանը:
Ինչպես իրավապահ մարմիններին հայտնել է 35-ամյա տղամարդը, ինքը «մոռացել է» պայուսակից հանել զինամթերքը:
«Ուղևորի մոտ հայտնաբերված իրերն արտաքինից նման են РГД-5 մարտական նռնակի և УЗРГМ-2 բռնկիչի»,- ասված է ոստիկանության հայտարարությունում:
Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի ՔՕ 263-րդ հոդվածի 1-ին մասով:
Հետաքննությունը շարունակվում է: Տղամարդուն սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: