
Բրյուսելում ավտոբուսների վարորդները զանգվածաբար դուրս չեն եկել երթուղիներ

Բրյուսելի ներգաղթյալների Մոլենբեկ կոմունայում ավտոբուսների վարորդների կեսից ավելին այսօր դուրս չեն եկել երթուղիներ, հայտնում է RTL-ն:
Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո Բելգիայի իշխանություններն անցկացնում են հակաահաբեկչական օպերացիա կատարվածների մեղավորներին հայտնաբերելու համար:
«Վարորդները վախենում են, 70-ից աշխատանքի է դուրս եկել միայն 10-15-ը»,- ԶԼՄ-ները մեջբերում են ավտոբուսային պարկի աշխատակցի խոսքերը:
Այսօր անվտանգության նպատակառումներով աշխատանքի դուրս չեն եկել նաև Բրյուսելը արվարձաններին միացնող ավտոբուսների վարորդները:
Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում 16 մարդ է ձերբակալվել խուզարկության արդյունքում: