«Այո և ոչ». սուրճ` Պարույր Սևակի տուն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո

«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ընթերցողին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ քարոզարշավի շրջանակներում «Այո և ոչ» հեռուստանախագծի ֆոտոպատմությունները: Այն, ինչ դուրս է մնացել ուղիղ եթերից, սակայն ֆիքսել է «Արմենպրես»-ի լուսանկարչի օբյեկտիվը, հետաքրքիր ու հիշարժան է. քարզարշավի տասներորդ օրը «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները եղել են Արարատի մարզում, որտեղ հասարակական ու քաղաքական գործիչներին աղ ու հացով են դիմավորել:

Զանգակատունը ևս իր դռները բացել էր քարոզարշավի մասնակիցների առջև. մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի տուն-թանգարանում նրանք հարգանքի տուրք մատուցեցին ու հյուրընկալ հարկի ներքո սուրճ վայելեցին:

Արարատ գյուղում և Արարատ քաղաքի կենտրոնում կազմակերպվեցին հանդիպումներ բնակիչների հետ, որոնք, ինչպես վկայում է «Արմենպրես»-ի ֆոտոթղթակից Ֆելիքս Առուստամյանը, հետաքրքրություն են ցուցաբերում, հավաքվում են, հարցեր են տալիս: Նրանց հարցերին բանավոր ու հանգամանալից պատասխանելուց զատ «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները նրանց Սահմանադրության նախագիծն ու հաճախ տրվող հարցեր պարունակող «Այո և ոչ» բրոշյուրներ են տալիս:

Հեռուստաիրապատման մասնակիցներին սեփական նախագծով միացել են նաև «Արմքոմեդի»-ի վարողները` Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը:

Հեռուստանախագիծը մեկնարկել է նոյեմբերի 13-ին: Քարոզաքրշավի շրջանակներում Ռեալիթի շոուի մասնակից 16 քաղաքական և հասարակական գործիչներն այս ընթացքում եղել են Սյունիքի և Արագածոտնի մարզերի տարբեր բնակավայրերում, հանդիպում ունեցել բնակիչների հետ, քննարկել սահմանադրական բարեփոխումները:

Հեռուստանախագծի մասնակիցները բաժանված են 2 խմբի: Հյուսիսիային ճակատի խմբում ընդգրկված են «այո»-ի կողմնակիցներ, Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, Միքայել Մելքումյանը և ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ինչպես նաև «ոչ»-ի կողմնակիցներ Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը, Նարեկ Այվազյանը:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Հարավային ճակատի մասնակիցներն են «այո»-ի կողմնակիցներ, Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, «ոչ»-ի կողմնակիցներ «Հասարակական կարծիքի ուսումնասիրության» կենտրոնի նախագահ Թամարա Գևորգյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

????????????????????????????????????

????????????????????????????????????

Տեսանյութեր

Լրահոս