ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված քաղաքացու կողմից պաշտոնեական փաստաթուղթ համարվող այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արտագաղթի հետ կապված տվյալները նույնպես անհուսալի են: Ինչպես նշում է Գեոստատի մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի փորձագետ Շորենա Ցիկլաուրին, «բոլոր սահմանը հատողներին մենք դիտարկել ենք որպես միգրանտներ, իսկ դա ճիշտ չէ»:
Մանկունյանցիներից մեկը քննադատել է թիմի գլխավոր մարզչին: Չներկայացած ֆուտբոլիստի խոսքերով հոլանդացի մասնագետի աշխատնքի մեթոդների պատճառով ինքը չի կարողանում ամբողջովին դրսևորել իրեն: Այդ մասին պատմել է The Telegraph-ի լրագրող Ջեյսոն Բերտը:
Յուղի բաղադրության մեջ առկա թթուներն օգտակար են օրգանիզմի մի քանի ֆունկցիաների համար. բարձրացնում են իմունիտետն ու ունեն հակաբորբոքային հատկանիշներ: Վիտամին Е-ի մեծ քանակության շնորհիվ՝ այս յուղն առողջարար է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:
«Սպառողը պարտավորվում է, որ պետք է վճարի աղբահանության համար, չվճարելու դեպքում տուգանքներ են գալիս, բայց աղբահանություն իրականացնող կառույցը երբ թերանում է իր պարտականությունները կատարելիս, սպառողը ոչինչ չի կարողանում անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով աղբահանության հետ կապված՝ սպառողների ոտնահարված իրավունքների խնդրին՝ ասաց Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Sport.es-ը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին։
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2 և ավելի անձանց սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործում նոր մանրամասներ են հայտնի դարձել, որը կապված է Հանքավանում Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ, 27-ամյա Հայրապետ Գագիկի Սեփոյանի կողմից Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, եղբայրներ, 35-ամյա Վահե Գալստյանին և 25-ամյա Վարդան Գալստյանին և ևս 1 հոգու՝ Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանին հրազենով դիտավորությամբ սպանելու փաստի հետ:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորել է ներկաներին հուշագրի ստորագրման կապակցությամբ և նշել, որ դրանով կնպաստեն եռասերունդ երկրապահների իրավագիտակցության բարձրացմանը՝ ի շահ մեր հասարակության ու պետության: Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ և ԼՂՀ անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին պարգևատրել է «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով:
Այս տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 868 282 հազար ներգաղթյալ ու փախստական, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Միգրացիայի միջազգային կազմակերպությանը:
Ռուսական «Սու-24»-ին խոցած ինքնաթիռին թուրքական F-16 կործանիչները սպասել են երկնքում, դա եղել է պլանավորված ակցիա: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը:
Նոյեմբերի 26-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.50-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 12/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1994 թ. ծնված Հրայր Զաքարյանին, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«Բարեփոխումներ» բառը սխալ է կիրառել, ուղղակի ասենք՝ փոփոխություններ, որովհետև չգիտենք՝ եթե այս նախագիծն ընդունվի, արդյունքն ի՞նչ է լինելու։ Նման տեսակետ այսօրվա ասուլիսին հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ռուսաստանը կասեցնում է առանց այցագրի ռեժիմը Թուրքիայի հետ 2016թ. հունվարի 1-ից, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Անթալիայում անցկացված G20-ը մեծ հաջողություն էր Թուրքիայի համար, որը ևս մեկ անգամ ցուցադրել է, որ մեծ ուժ ունեցող պետություն է: Շատ ուրախ եմ, որ եղբայրական երկիրը Ադրբեջանին հրավիրել է մասնակցել այդ գագաթաժողովին: Դա ևս մեկ անգամ վկայում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին ու ցուցադրում մեր ժողովուրդներին ու ողջ աշխարհին, որ Թուրքիան ու Ադրբեջանը ամենամտերիմ երկրներն են»,- հայտարարել է Ալիևը:
Գերծանր քաշային կարգի IBF, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն կիսվել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ կայանալիք մենամարտի սպասումներով:
Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, սեփական տներից մեկում վնասազերծել էին զինված մի քանի անձանց:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով զորավարժությունների շրջանակում մարտական պատրաստականության են բերել Ադրբեջանի Հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռազմաօդային ուժերը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Նոր Խարբերդի 1-ին փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մերուժան Գ.-:
Ոստիկանության ուժեղացված հսկողությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեցին նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության, ինչպես նաև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված 21 անձինք:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Թուրքիային պատասխանել հրթիռա-միջուկային հարվածով: Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է «Խոսում է Մոսկվան»:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ միասին նախօրեին այցելել է շրջանի Հաթերք համայնք:
ԱՄՆ-ը ապացույցներ ունի, որ ԴԱԻՇ-ն ու ռուսական ընկերությունները վաճառում են Սիրիայի նավթը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Reuters-ը:
«Այո», «Ոչ»՝ «Ուտես տանձի պոչ». համացանցում նոր տեսահոլովակ է հայտնվել: Հեղինակային իրավունքը՝ ֆեյսբուքյան օգտատեր «Անկախ Հայաստան և ընկերներ» Band-ի:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Դոնս Քրիստենսենը (նստավայրը՝ Կիև):
Վրաստանն ու Ադրբեջանը հուսով են, որ ադրբեջանա-վրացական սահմանի չհամաձայնեցված տարածքների հարցը շուտափույթ կերպով կլուծվի, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամլո ծառայությանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի աշխատանքներին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Երևանի Չեխովի փողոցի թիվ 27 շենքի մոտից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արա Խ.-ի:
Թուրքական կործանիչը ոչնչացրել է ռուսական «Սու-24» ինքնաթիռն ի պատասխան Սիրիայից Թուրքիա ուղևորվող ԴԱԻՇ-ի նավթատարներին հասցված հարվածների, հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին:
Շենգենյան համակարգի պահպանման շանսերը դրա ներկայիս տեսքով այդքան էլ բարձր չեն, հայտարարել է Նիդեռլանդների ֆինանսների նախարարը գերմանական Handelsblatt պարբերականի հետ զրույցում: