«Ռեալում» բավարար խաղային պրակտիկա չունեցող կիսապաշտպանին ուրախ կլինեն տեսնել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսին գտնում է, որ «Ոսկե գնդակը» 5-րդ անգամ նվաճելու լավ շանսեր ունի։ Մեսսին նշել է, որ կարծում է, որ իր ցուցադրած խաղն ու գրանցած արդյունքները շանսեր են տալիս ստանալու «Ոսկե գնդակը»:
Ինչպես ստանալ վարորդական վկայական:
Բոլորն են սիրում ամառային աղցան՝ համեմված վարունգով և լոլիկով: Թե՛ վարունգը, թե՛ լոլիկն ունեն բազմաթիվ օգտակար հատկանիշներ: Սակայն վերջերս գիտնականները պարզել են, որ վարունգն ու լոլիկը չի կարելի խառնել իրար, հատկապես՝ աղցանի մեջ:
Ի՞նչ է նշանակում՝ լինել հոգով խոնարհ: Դա ինքնանվաստացումը չէ՞ արդյոք:
Մեղրի և դդումի խառնուրդը կարելի է օգտագործել երիկամների և լեղապարկի քարերի դեմ:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, մյունհենյան «Բավարիայի» ղեկավարությունը և երկրպագուները կարող են ուրախանալ, քանի րո թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշում է կայացրել երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
«Աստված ոչ անի, որ մեզանից որևէ մեկը, երբևիցէ առնչվի նման կորստի հետ… Այդ լուսանկարները կամ տեսանյութերը տեղադրելուց ու տարածելուց առաջ մտածեք կորստի ահավորության մասին, փորձեք ձեզ դնել նրա մոր, քրոջ, կնոջ, եղբոր, հոր տեղը, ով համացանցում տեսնում է գետնին արնաշաղախ ընկած իր սիրելի մարդուն և, ով փորձելու է հոդաբաշխ բացատրություն գտնել մահացածի մանկահասակ երեխաներին՝ աշխատանքից տուն չեկած հոր բացակայությունը ինչ որ ձևով բացատրելու վերաբերյալ:Խնդրում ենք մի արեք մի բան, որ չէիք ուզի կատարեն ձեր նկատմամբ….»:
«Հավանական է, որ «Սպարտակում» ցանկանան այդ տրանսֆերի իրականացումը։ Բանակցություններ վարվում են, և դրանք ինչ-որ կերպ պետք է ավարտվեն։ Մենք չենք հրաժարվի նման ուժեղ հարձակվողից, սակայն նա դեռ գործող պայմանագիր ունի»,- Վեյբելի խոսքը մեջբերում է «Trove»-ը։
Որոշ եկեղեցիներ դեմ են խմիչքին ընդհանրապես, սակայն Աստված չի արգելում չափավոր խմելը: Ի՞նչ կարծիք ու վերաբերմունք ունի եկեղեցին խմիչքի նկատմամբ: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Մոսկովյան «Սպարտակի» պաշտոնական կայքը հայտնում է, որ առաջիկա ձմռանը որևէ ուսումնամարզական հավաք չի անցկացնելու Թուրքիայում:
Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ներկայումս ծառայության և Ճանապարհային ոստիկանության միջև տվյալների փոխանակումները, հարցումները, արգելանքի կիրառումը, արգելանքից ազատումն իրականացվում է թղթային տարբերակով, ինչի համար պահանջվում է որոշակի ժամանակ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Մյունհենի «Բավարիան» 4 անպատասխան գնդակ է ուղարկել հունական «Օլիմպիակոսի» դարպասը:
Բժիշկներն ասել են՝ երեխան պետք է ֆիզիոթերապեւտիկ բուժում ստանա: Վերջին 3 տարիներին Լուսինեն նման բուժում է ստացել ինչպես Վանաձորում, այնպես էլ Երեւանում: Մի քանի տարի տեւած բուժումը, սակայն, գրեթե օգուտ չի տվել:
Լուսիկ տատը պատմում է՝ ինչպես է Ադրբեջանում հայտնվել:
Կառավարությունը հաստատել է դեղերի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, այդ գովազդին ներկայացվող պահանջները և ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած որոշումներից մեկը:
Ասիայում կանայք մեծ քանակությամբ ձուկ են օգտագործում, այդ պատճառով այս տարածաշրջանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր ավելի հազվադեպ են գրանցվում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «ՊՍՎ»-ի հետ խաղի մասին:
Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությունում մեր անդամակցությունից և, միևնույն ժամանակ, զարգացնել փոխշահավետ հնարավոր լայն համագործակցություն Եվրոպական միության հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 54-ամյա Մ.Պողոսյանին՝ բանկի իրավաբանական վարչության պետ Հ.Աթանյանի սպանության համար։
«Հանդիպեցինք Բեյրութի կենտրոնում, հենց առաջին 5 րոպե զրույցից հետո հիասթափություն ապրեցինք այդ մարդ կոչվածից, որովհետ նաև առաջինը մարդ չէր, երկրորդը՝ ծախու տպավորություն էր թողնում, ահավոր մի տիպար էր, ոչ մի ազգային, նամուս, թասիբ ունեցող որևէ մեկը չէր: Ես զգուշացրեցի, որ Քեսաբում քեզ այնտեղ հանդիպեմ, քո համար շատ վատ կլինի, ավելի լավ է չհանդիպեմ: Հետագայում իմացա, որ նա գնաց Քեսաբ, հանդիպեց ճակատային սպաների հետ, սիրիական բանակի հագուստ հագավ, զենք վերցրեց և սկսեց նկարվել»:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նախագծին»
Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Վալերի Գազաևը հայտարարել է, որ «ԲԿՄԱ»-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին չպետք է համատեղի պաշտոաններն ակումբում և ազգային հավաքականում:
Առանձին դեպքերում բանկի պահանջներին չբավարարելու պատճառով գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքի հիփոթեք չի ձևակերպվում, սակայն ընտանեկան դրամագլխի միջոցները բավարար են տվյալ գյուղում անշարժ գույք ձեռք բերելու համար:
«Կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա մենք չենք: Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տիրույթը»,- ասել է նա:
«2015 թ. նոյեմբերի 26-ին, ժամը 16:30-ի սահմաններում, երբ Նանոր Բարսեղյանը դուրս է եկել Ամիրյան փողոցի վրա գտնվող «Բիբլոս» բանկի մասնաճյուղի շենքից, հարձակվել են նրա վրա, քաշքշել և, հափշտակելով նրա պայուսակը, որտեղ եղել են գումար, փաստաթղթեր և անձնական իրեր, փախուստի են դիմել»:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հանդիպել է մի շարք լրատվամիջոցների հետ և խոսել հավաքականի հետագա անելիքների, այդ թվում՝ նոր մարզչի ընտրության մասին:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ու գլխավոր դատախազությունը հատուկ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ հատուկ գործողության հետևանքով ոչնչացվել է զինված խմբավորման 4 անդամ, սպանվել է նաև հատուկ գործողությանը մասնակցող ՆԳՆ-ի երկու աշխատակից:
Նորք-Մարաշում գտնվող բնակարանից ձերբակալված Վաղինակ Ստեփանյանը 43 տարեկան է: Նա գրանցված է Արմավիրի մարզի Արևիկ համայնքում: Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ հանցավոր համագործակցության մեջ հավաքված են եղել հիմնականում չաշխատող 19 քաղաքացիներ, որոնցից 3-ը Արմավիրի մարզից: