Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ով հավակնում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին, հայտարարել , որ մտադիր է բարեփոխումներ կազմակերպել ընտրություններում հաղթելու դեպքում:
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները թույլ չեն տալիս « Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներին օգտագործել բարձրախոսներ Հանրապետություն փողոցի վրա։
Շվեդ գործընկերների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ինչպես ՀՀ Հարկադիր կատարման ծառայության պրակտիկ գործունեությունը, այնպես էլ՝ դրա համար հիմք հանդիսացող օրենսդրական կարգավորումները։ «Անշուշտ, արժևորում ենք մեր կուտակած փորձը, սակայն շատ կարևոր և օգտակար է ուսումնասիրել և ձեռք բերել այլ երկրների փորձը ևս», – իր խոսքում նշել է Սվեն Կիհլգրենը:
Գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքի հետեւանքով նոյեմբերի 28–ին մահացած 18-ամյա Գեւորգ Խաչատրյանի հարազատները չեն հավատում ժամկետային զինծառայողի մահվան նախնական պաշտոնական վարկածին, ըստ որի, նա ինքնասպան է եղել:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Մինչ այդ, Ստամբուլի նահանգապետը հայտնել է Anadolu-ին, որ պայթյունի պատճառները դեռ ճշտվում են: Նահանգապետի խոսքով՝ դեպքի հետևանքով մահացել է 1 մարդ, մի քանիսը վիրավորվել են:
Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են տեսահսկման սարքերի արձանագրած կադրերը, որոնք ֆիքսել են Ստամբուլի մետրոյի ու էստակադայի հարևանությամբ որոտացած պայթյունը, հայտնում է LifeNews-ը:
IBF/IBO/WBA/WBO վարկածներով գերծանր քաշային կարգի աշխարհի նոր չեմպիոն Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի մենամարտի Դեյվիդ Հեյի հետ:
«Նոր Հայաստան» շարժման նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ երթով այս պահին Մելիք-Ադամյան փողոցից շարժվում են դեպի Տիգրան Մեծ փողոց:
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն աջակցություն է հայտնել «սերուցքայինների» ղեկավարներին:
Ես դեմ եմ էթնիկ երաժշտության հիմքի բովանդակային փոփոխություններին, աղավաղումներին կամ կրճատումներին, որի հաշվին նոր ստեղծագործություն կարելի է ստանալ, բայց կողմնակից եմ անաղարտությամբ պահպանված ազգային ֆոլք երաժշտության վրա ժամանակակից ստանդարտների կիրառմանը:
Ասթման ի հայտ է գալիս բրոնխիալ ուղիների կոշտացման հետևանքով: Ասթմայի նախանշաններն են հազը, օդի պակասը և հևոցները:
Քիչ առաջ Ազատության հրապարակից մենկարնեց «Նոր Հայաստանի» երթը: Սակայն մինչ այդ հրապարակից շատերն արդեն հեռացել էին: Արմեն Մարտիրոսյանը երթի մասնակիցներին հորդորեց սադրանքի չենթարկվել, ոստիկանների հետ շփվելիս այնպես անել, որ ոստիկանները զգան իրենց «ջերմությունը»:
«ԶՈւ-ԶՈւ» ընկերության մենեջերներից մեկը՝ 33-ամյա մի տղամարդ, փորձել է ինքնասպան լինել պարտքերի պատճառով։
Ինչպե՞ս են հաշվում նորածնի քառասունքը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող խաղասրահներից մեկում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվել են լրացուցիչ և շարունակական կրթությանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել են միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գողության փորձ կատարելու և թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով 2015 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից նշված բաժին են բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Գոդերձի Գ.-ն, Էդուարդ Գ.-ն և Զվիադի Թ.-ն:
Ոստիկանություն բերման ենթարկված Գևորգ Սաֆարյանն ու Սմբատ Բարսեղյանը քիչ առաջ ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ նրանց բերման էին ենթարկել Ազատության հրապարակից:
Տեղեկացնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն Ազատության հրապարակից բերման ենթարկվելու ժամանակ զանգահարել է Օմբուդսմենի թեժ գիծ և տեղեկացրել, որ իրեն ոստիկանության բաժին են տանում:
ԱՄՆ-ը շարունակում է ցուցաբերել բոլոր անհրաժեշտ օգնությունը Վրաստանին, որպեսզի վերջինս կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն:
Բուլղարիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի ադմինիստրացիան հայտնել է առաջին տերմինալի մոտ կայանված ավտոմեքենայում պայթուցիկ սարքի հայտնաբերման մասին:
Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
Փարիզի ահաբեկչական հարձակումներից հետո Միացյալ Նահանգները հայտարարել են ԵՄ երկրների ու մի շարք այլ երկրների քաղաքացիների համար առանց այցագրի (վիզայի) մուտքի կանոնների խստացման մտադրության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հոդվածի հեղինակը գրում է, որ ռուսական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը հանդիպել է Էրդողանին զուգարանի մուտքի մոտ: «Փա՛ռք Աստծո, որ նա այնտեղ չէր գտել Վլադիմիր Պուտինին»,- գրում է լրագրողը՝ նշելով, թե Էրդողանին այնուամենայնիվ հաջողվեց առանց դժվարության տեսնել մեկ մարդու՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ռուբեն Բաբայանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության, Սահմանադրության, հանրահավաքների և Երկրին տեր լինելու մասին:
Երևանի «Բանանցի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2015-2016թթ. մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտից հետո «Բանանցի» ութ ֆուտբոլիստ կհեռանա ակումբից:
«Այսօր առավոտյան որոշ լրատվական կայքերի միջոցով տարածված տեղեկությունը այն մասին, որ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Եղոյանը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանության հրահանգով է դադարեցվել երթևեկությունը ամբողջությամբ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը գտնվում է ոստիկանության բաժնում է:
Քիչ առաջ Ազատության հրապարակից բերման ենթարկեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին: Այս պահին Ազատության հրապարակում լարված իրավիճակ է: