Ասաց` մամաս ա զանգում, խոսեմ, հետ կզանգեմ, էլ չզանգեց. հարազատները չեն հավատում զինծառայողի ինքնասպանությանը. news.am
Գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքի հետեւանքով նոյեմբերի 28–ին մահացած 18-ամյա Գեւորգ Խաչատրյանի հարազատները չեն հավատում ժամկետային զինծառայողի մահվան նախնական պաշտոնական վարկածին, ըստ որի, նա ինքնասպան է եղել: NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի հորեղբայրը` Հարություն Խաչատրյանը, նշեց, որ դեպքից 20 րոպե առաջ է խոսել Գեւորգի հետ եւ ոչ մի տարիօրինակ բան չի նկատել նրա մոտ: Դեպքից 20 րոպե առաջ Գեւորգը հորեղբորն ասել է, որ լավ տրամադրություն ունի եւ պատրաստվում է դիրքեր բարձրանալ:
«Նորմալ, կյանքով լի տղա էր, խի՞ պիտի ինքնասպան լիներ, որ մի նորմալ մարդը էդ քայլին կգնա: Դեպքից 20 րոպե առաջ եմ հետը խոսել, ասաց` պոստ եմ գնում, հոպար ջան, ասացի` զգույշ կլինես, տաք հագնվե՞լ ես, ասաց հա: Հետո ասաց, հոպար ջան, մամաս ա զանգում, սպասի խոսեմ, հետ կզանգեմ ու տենց էլ չզանգեց»,-ասաց Հարություն Խաչատրյանը` նշելով, որ մինչեւ վերջ գնալու են Գեւորգի մահվան հանգամանքները բացահայտելու համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում