Բաժիններ՝

«Եթե բերման ենթարկված ակտիվիստների մոտ վտանգավոր իրեր չհայտնաբերվեն, նրանց շուտով բաց կթողնեն»

Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետը Օմբուդսմենի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ եթե բերման ենթարկված ակտիվիստների մոտ վտանգավոր իրեր չհայտնաբերվեն, ապա նրանց շուտով բաց կթողնեն` առանց որևէ պատասխանատվության ենթարկելու:

Տեղեկացնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն Ազատության հրապարակից բերման ենթարկվելու ժամանակ զանգահարել է Օմբուդսմենի թեժ գիծ և տեղեկացրել, որ իրեն ոստիկանության բաժին են տանում:

Այնուհետև Կարո Եղնուկյանը նույնպես զանգահարել է թեժ գծին և տեղեկացրել մեկ այլ քաղաքացու` Միքայել Նահապետյանին ևս ոստիկանություն տանելու մասին:

Ներկա պահին Օմբուդսմենի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Կենտրոնի բաժնում, որտեղ առանձնազրույց են ունեցել բերման ենթարկված 2 քաղաքացու հետ, ինչպես նաև հենց բաժնում տեղեկացել ևս մեկ ակտիվիստի բերման ենթարկվելու մասին, ում ևս տեսակցել են:

Այժմ Օմբուդսմենի ներկայացուցիչների մեկ այլ խումբ գտնվում է Ազատության հրապարակում և հետևում հավաքի ընթացքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031