Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել փոխադարձ մեղադրանքներով՝ ուղղված Ռուսաստանի հասցեին՝ պնդելով, թե Ռուսաստանը առնչություն ունի ԴԱԻՇ-ից նավթի գնմանը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Ես ծանոթ եմ նրանց դիրքորոշմանը և դրդապատճառներին: Հասկանում եմ, բայց չեմ ընդունում: Ինձ համար ընդունելի չեն մերկապարանոց մեղադրանքները: Ամբողջ հարգանքով հանդերձ հակառակ տեսակետներին, ես չեմ կարող ուղղակի զուտ մեղադրանք ընդունել: Երբ փաստարկներ կլինեն, փաստարկը կարող են հերքել»:
ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան տոնածառի լույսերը վառվել են: Եղևնին տեղադրվել է Նյու Յորքի Ռոքֆելեր կենտրոնի երկնաքերի մոտ։ 83-րդ ամենամյա արարողությանը, որով պաշտոնապես մեկնարկել է սուրբծննդյան սեզոնը, ներկա է եղել մի քանի հազար մարդ:
Սեուլի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական А330 ինքնաթիռին կայծակ է հարվածել, հայտնում է Interfax-ը:
Զեկուցվել է, որ 16 բնակարան արդեն տրամադրվել է գինու գործարանին հարող տարածքի նորակառույց շենքից, ինչպես նաև ամբողջությամբ փոխհատուցվել է 11 ընտանիքի բնակարանների գումարը, ևս 24-ի փոխհատուցման տրամադրման հարցն ընթացքի մեջ է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում առաջարկել է դիտարկել հնարավորությունը՝ ստեղծել մասշտաբայիան տնտեսական համագործակցություն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) , Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների միջև: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Դեկտեմբերի 4-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:
Դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է չորս հորիզոնականով և զբաղեցնում է 123-րդ հորիզոնականը:
Աբրահամ Մխիթարի Թադևոսյանը ծնվել է 2002 թվականին Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: 2013 թվականին տղայի մոտ ի հայտ են գալիս առողջական լուրջ խնդիրներ: Սկզբում ծնողները կարծում են՝ թոքաբորբ է, սակայն պարզվում է՝ թոքերում ուռուցք կա:
Ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Աշտարակ-Արտաշավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սևանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց և Մեղրու լեռնանցքները:
Բելգրադում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում, մեկնարկել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ռուսաստանի տեղը Սիրիայում չէ: Այս մասին, ինչպես հայտնում է TRT Haber հեռուստաալիքը, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.08-ի ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Գրանտ Տոբակո» խանութի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությ
ԵԱՀԿ-ն պետք է վճռականություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին այսօր Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Թուրքական հոսք» գազատարի համաձայնագրի շուրջ բանակցությունները կասեցվել են, քանի որ դադարեցվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, սակայն Թուրքիայում կառուցվելիք «Ակկույու» ԱԷԿ-ի հարցը դեռ բաց է:
Ռուսաստանի հակաթուրքական հայտարարություններն արվում են նախկին ԽՍՀՄ-ի ոգով, Անկարայում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջան կատարելիք այցից առաջ: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Թուրքիան խստացրել է ռուս լրագրողների մուտքը երկիր: Ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները պարտավոր են ստանալ թույլտվություն ու պետք է հավատարմագրվեն:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բաքու է ժամանել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նրան Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշկունը, հայտնում է APA-ն:
Քիչ առաջ Գյումրիի Ղուկասավան փողոցի տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում խոստովանել է, որ իրավիճակը երկրում բարդ է, սակայն հորդորել է վատատես չլինել, հայտնում է LifeNews-ը:
Մի քանի հազար շիշ մահացու վտանգավոր ալկոհոլը, որը, ըստ ՌԴ հետաքննության, պատրաստվել է Food City մեծածախ առևտրի կենտրոնի տարածքում, պատկանել են ադրբեջանցի օլիգարխներ Գոդա Նիսանովին ու Զարախ Ալիևին, ինչպես նաև նրանց գործընկեր Իլհամ Ռահիմովին, գրում է haqqin.az-ը՝ հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հանդիպմանը ներկա Հայաստանի բարեկամներին, ովքեր, Նախագահի խոսքով, տարիներ շարունակ իրենց գործունեությամբ մեծապես նպաստում են հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանն ու երկու երկրների միջև հումանիտար և այլ ոլորտներում սերտ փոխգործակցության զարգացմանը:
Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ահաբեկչական սպառնալիքի, ինչպես նաև ողջ աշխարհի ուժերով դրան հակազդելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև մեղադրել Թուրքիային ահաբեկչությանը հովանավորելու մեջ:
Ամերիկյան Foreign Policy ամսագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայում օպերացիայի համար ներառել է անցնող տարվա «Գլոբալ մտածողների» թվին:
«Պետք է մտածենք նաև ռուսական տուրիստներին ներգրավելու խնդրի մասին: Այս հարցում առավել մեծ ակտիվություն են ցուցաբերում Եգիպտոսը, Իսրայելը և անգամ Իսրայելի կողմից սկսվել է հզոր մարքետինգային ծրագիր իրականացվել, որպեսզի հնարավորության դեպքում ռուսական տուրիստներին կարողանա ներգրավել իր երկրում և նրանց տուրիստական ծառայություններ մատուցել: Բնականաբար, տուրիստական ծառայություններ մատուցելու առումով ևս Հայաստանը պետք է փորձի ակտիվ լինել»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձն սկսել է Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող ռուս զինվորականներին երախտիքի խոսքեր հայտնելով:
Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը՝ ուղղված Դաշնային ժողովին: