Րաֆֆի Հովհաննիսյանը սպիտակ վարդերի ծաղկեփունջ է ցանկանում տեղադրել ՀՀԿ գրասենյակի առջև
«Նոր Հայաստան» շարժման նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ երթով այս պահին Մելիք-Ադամյան փողոցից շարժվում են դեպի Տիգրան Մեծ փողոց: Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքին վարդերի փունջ է, որը, ինչպես «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանն ասաց՝ պատրաստվում է տեղադրել ՀՀԿ գրասենյակի առջև:
«Մենք պարոն ոստիկանին կսպասենք 8 րոպե ևս, որպեսզի նա գա ասի, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ծաղկեփունջը տեղադրելու»,-ասաց Սէֆիլյանը՝ ժողովրդին կոչ անելով տներից դուրս գալ և միանալ իրենց,-»Մենք այստեղից չենք հեռանալու, կպտտվենք տարբեր փողոցներով և վերադառնալու ենք այստեղ: Պարոն Հովհաննիսյանի մտքով անցավ սպիտակ վարդերի ծաղկեփունջ տեղադրել»,-ավելացրեց նա: