ԱՄՆ-ը շարունակում է ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակով օգնություն ցուցաբերել Վրաստանին
ԱՄՆ-ը շարունակում է ցուցաբերել բոլոր անհրաժեշտ օգնությունը Վրաստանին, որպեսզի վերջինս կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Վրաստանը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է, որը կարևոր ներդրում ունի նրա օպերացիաներում: ԱՄՆ-ը հավատարիմ է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը
Մենք շարունակում են աջակցել Վրաստանի ձգտմանը՝ ինտեգրվել եվրաատլանտյան ինստիտուտներին, ներառյալ՝ ՆԱՏՕ-ին: Մենք վստահ ենք, որ Վրաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններն ունեն գրեթե բոլոր գործնական գործիքները, որոնք վերջնական արդյունքում կնախապատրաստեն Վրաստանի անդամակցությունը»,- ասել է Տրյուդոն ճեպազրույցի ժամանակ: