
Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել

Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են տեսահսկման սարքերի արձանագրած կադրերը, որոնք ֆիքսել են Ստամբուլի մետրոյի ու էստակադայի հարևանությամբ որոտացած պայթյունը, հայտնում է LifeNews-ը:
Պայթյունը տեղի է ունեցել Բայրամփաշա շրջանում: Ինչպես հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ Վասիպ Շահինը, պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, մի քանիսը՝ ստացել վնասվածքներ: Դեպքի վայր են ժամանել հրշեջ հաշվարկներն ու շտապօգնության մեքենաները:
Պայթյունին հարակից շրջաններում ժամանակավորապես լույս չկա: Երթևեկությունը Ստամբուլի մետրոյում կասեցվել է:
https://www.youtube.com/watch?v=gQ94tiMb2eo