Պուտինը հանդես է եկել ԵՏՄ-ի, ՇՀԿ-ի ու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների տնտեսական համագործակցության ստեղծման օգտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում առաջարկել է դիտարկել հնարավորությունը՝ ստեղծել մասշտաբայիան տնտեսական համագործակցություն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) , Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների միջև: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

«Առաջարկում եմ ԵՏՄ-ի մեր գործընկերների հետ միասին սկսել խորհրդատվություններ ՇՀԿ-ի ու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների անդամների, ինչպես նաև այն պետությունների հետ, որոնք կմիանան Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ ձևավորելու հնարավոր տնտեսական համագործակցություն»,- ասել է Պուտինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031