Բաժիններ՝

Սեուլում վայրէջք կատարելիս կայծակը հարվածել է ռուսական А330 ինքնաթիռին

Սեուլի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական А330 ինքնաթիռին կայծակ է հարվածել, հայտնում է Interfax-ը:

Այս մասին հայտնել է Սեուլի օդանավակայանում աղբյուրը:

«Ռուսական А330 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում «Շերեմետևոյից» Սեուլ, վայրէջք կատարելիս ստացել է ստատիկ էլեկտրականության հարված: Անձնակազմին հաջողվել է բարեհաջող կերպով նստեցնել մեքենան Սեուլում»,- ասել է աղբյուրը:
Նախնական տեղեկություններով՝ դեպքի հետևանքով տուժածներ չկան:

Չնայած այն բանին, որ վնասվածք չի հայտնաբերվել, ինքնաթիռը ժամանակավորապես հեռացվել է թռիչքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031