
Ռուսաստանի տեղը Սիրիայում չէ. Էրդողան

Ռուսաստանի տեղը Սիրիայում չէ: Այս մասին, ինչպես հայտնում է TRT Haber հեռուստաալիքը, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Սիրիայի ժողովրդին ու Թուրքիային շատ բան է միավորում, օրինակ՝ ավելի վաղ սիրիական տարածքները եղել են Օսմանյան կայսրության կազմում:
«Սիրիայի տարածքում ապրում են էթնիկ թուրքեր ու դա այն գործոններից է, որ Թուրքիան իրականացնում է սիրիական ակտիվ քաղաքականություն»,- ասել է Էրդողանը:
Սպասվում է, որ այսօր տեղի կունենա Թուրքիայի ու ՌԴ-ի արտգործնախարարների հանդիպումը, որի նպատակն է կարգավորել երկու երկրների միջև առաջացած ճգնաժամը:
Նախարարների հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում, որը տեղի է ունենում Բելգրադում: