
Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին ԴԱԻՇ-ից նավթ գնելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել փոխադարձ մեղադրանքներով՝ ուղղված Ռուսաստանի հասցեին՝ պնդելով, թե Ռուսաստանը առնչություն ունի ԴԱԻՇ-ից նավթի գնմանը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Մենք ունենք ապացույցներ: Մենք դրանք կներկայացնենք աշխարհին»,- հայտարարել է Էրդողանը Անկարայում:
Նրա խոսքով՝ գնորդներից մեկը ինչ-որ Ջորջ Խասվանի է, ով ռուսական անձնագիր ունի:
Ավելի վաղ Ռուսաստանը մեղադրել էր Թուրքիային ու անձամբ Էրդողանին ԴԱԻՇ-ից նավթ գնելու մեջ: Թուրքիայի նախագահը հայտարարությունն անվանել էր «զրպարտություն»: