
Տարեկան Հայաստանում կատարվում է ավելի քան 50 մլն դոլարի խաղադրույք

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում բուքմեյքերական գրասենյակները դարձել են երկրի հիմնական չարիքներից մեկը: Կազինոների սահմանափակումներից հետո դրանք գրավել են ամբողջ երկիրը: Տարեկան Հայաստանում կատարվում է ավելի քան 50 մլն դոլարի խաղադրույք: Քայքայվող տնտեսության պայմաններում այդ բիզնեսը օր-օրի ծաղկում է` նոր գրասենյակների բացումով, թանկարժեք հեռուստագովազդներով, ինտերնետ տարբերակներով: Անչափահասների ղումարբազությունն էլ հասել է աննախադեպ մակարդակի` խաղադրույք են կատարում գրեթե բոլոր նրանք, ում բոյը հասնում է փողոցների տերմինալներին:
Առաջարկում եմ օրենսդրական խիստ սահմանափակումներ մտցնել այս ոլորտի համար, ընդհուպ մինչև բուքմեյքերական գրասենյակների գործունեության արգելումը Հայաստանում»: