Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնաբերել է Յանուկովիչի ընտանիքի արխիվը

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, թե նախարարության աշխատակիցները հայտնաբերել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքի արխիվը:

Վերջինս տեղեկացնում է, որ Ուկրաինայի ազգային ոստիկանության, գլխավոր դատախազության անցկացրած հատուկ օպերացիայի արդյունքում իրենց տրամադրության տակ է հայտնվել Յանուկովիչի ընտանիքի անձնական արխիվի մի զգալի մասը:
Յանուկովիչի անձնական փաստաթղթերը վերաբերում են նրա ֆինանսական օպերացիաներին:

Հայտնաբերվել են ավելի քան 300 օֆշորային ընկերությունների փաստաթղթեր, կան թղթեր Թաիլանդից մինչև Մակո հաշվետվությունների մասին, առկա են Մեժիգորյեից մինչև Հոնգկոնգ ու Շվեյցարիա սեփականությունների վերաբերյալ փաստաթղթերի օրիգինալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս