Պուտինը վաղը հանդես կգա ամենամյա մեծ մամլո ասուլիսով
Կրեմլը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ դեկտեմբերի 17-ին, հանդես կգա ամենամյա մեծ մամլո ասուլիսով, հայտնում է ntv.ru-ն:
Ներկայում հայտնի է, որ Պուտինը լրագրողների հետ կհանդիպի Մոսկվայի ժամանակով ժ. 12:00-ին: Տեղի մասին հայտարարվելու է լրացուցիչ:
Հիշեցնենք, որ անցած տարի Պուտինի մամլո ասուլիսը տևել էր ավելի քան 3 ժամ, որի ընթացքում նա պատասխանել էր 53 հարցի:
Նման առաջին հանդիպումը Պուտինն անցկացրել է 2001 թվականին, երբ հանդիպանը ներկա էր եղել գրեթե 500 լրագրող: Վերջին տարիներին հանդիպումներն անցկացվում են դեկտեմբերին ու փաստացի ամփոփում տարին:
Ինչպես այսօր հայտնել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, այսօր Պուտինի գրաֆիկով նախատեսված չեն հրապարակային միջոցառումներ՝ նա գլխավորապես կենտրոնանալու է վաղվա մամլո ասուլիսի վրա: