Մահացել է մասոնների առաջնորդը համարվող իտալացի սկանդալային գործարարը
Սկանդալային հայտնի գործարար Լիչո Ջելլին, ով գլխավորում էր մասոնական գաղտնի կազմակերպության ղեկավարը, մահացել է 96 տարեկանում: Այս մասին այսօր TASS-ին հայտնել են նրա մտերիմները:
Վերջին տարիներին նա հեռացել էր գործերից ու ապրում էր Տոսկանայի իր «Վանդա» առանձնատանը, ընդ որում, մինչև 2013 թվականը գտնվում էր տնային կալանքի տակ:
Ջելլին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման 2001թ. «Ամբրոզիանո» բանկի սնանկության մեղադրանքով:
Ջելլիի անձն ու նրա գործունեությունը հարուցում էին ոչ քիչ հարցեր: Նրան կասկածում էին ֆինանասական խարդախությունների, Իտալիայի նախկին վարչապետ Ալդո Մորոյի առևանգման ու սպանության, 1980թ. Բոլոնիայի կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ, որի հետևանքով զոհվել էր 85 մարդ: