
ԵՄ-ի բոլոր անդամները համաձայն են երկարաձգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները. ԵՄ ներկայացուցիչ

ԵՄ անդամ երկրները համաձայն են, որ հարկավոր է երկարաձգել ՌԴ-ի դեմ տնետեսական պատժամիջոցները կես տարով, այդ հարցը չպետք է քննարկվի ԵՄ գագաթաժողովի ժամանակ, լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Ես չեմ ակնկալում ոչ մի քննարկում: Ինչո՞ւ եմ ես այդպես խոսում, թեև ես կարող եմ սխալվել, քանի որ ես հիմնվում եմ ներկայացուցիչների միջև բանակցությունների վրա»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Դա նշանակում է, որ բոլոր՝ 28 առաջնորդները կողմ են մոտակա 6 ամսվա ընթացքում պատժամիջոցների երկարաձգմանը»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը:
Նա հիշեցրել է, որ «պատվիրակություններից մեկը հարց է բարձրացրել պրեցեդուրայի մասին, որին մենք պետք է հետևենք»:
«Դա արտացոլված է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի նամակում: Ֆորմալ պրոցեսը տեղի կունենա Եվրոպայի խորհրդից հետո մշտական ներկայացուցիչների մակարդակով՝ սկսած օրվա երկրորդ կեսից»,- ասել է պաշտոնյան: