Հունվարի 15-ից Ուկրաինան արգելում է Ղրիմի հետ առևտուրը
Կիևը հայտարարել է Ղրիմ ու հակառակ ուղղությամբ ապրանքների ու ծառայությունների մատակարարումները սահմանափակելու որոշման մասին:
Համապատասխան փաստաթուղթն այսօր կընդունի Ուկրաինայի կառավարությունն ու կհանձնի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ստորագրությանը, տեղեկացնում է LifeNews-ը:
«Արգելվում է աշխատանքների, ապրանքների ու ծառայությունների մատակարարումը բոլոր մաքսային ռեժիմներով, բացառությամբ անձնական իրերի, սոցիալական նշանակության սննդամթերքի ու մարդասիրական օգնության»,- այսօր հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ բացելով նախարարների կաբինետի նիստը:
Միաժամանակ, Ղրիմը էլեկտրաէներգիայով մատակարարելու որոշումը, ըստ Յացենյուկի, կայացնելու է Ազգային անվտանգության խորհուրդը, որը գլխավորում է Ալեքսանդր Տուրչինովը: