
Սյունիքում հանդիպումները տեղի են ունենում սադրանքի փորձերի պայմաններում. «Նոր Հայաստան»

Այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի և ժողովրդի վստահության կառավարության կազմավորման օրակարգով հանրապետության տարածքում անցկացվող քաղաքացիական ժողովների շրջանակում «Նոր Հայաստան» ճակատի Կապանում կազմակերպված հավաք-հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետի խորհրդականի և Կապանի քաղաքապետի գլխավորությամբ մի խումբ անձինք պարբերաբար փորձել են խոչընդոտել հանդիպումը և սադրել նրա մասնակիցներին:
Հանդիպմանը ներկա մի քանի տասնյակ ոստիկանները հանցավոր անգործություն են դրսևորել, թեպետ հանդիպման մասնակիցները բազմիցս դիմել են նրանց՝ հորդորելով օրենքով սահմանված կարգով ապահովել խաղաղ հավաքի անվտանգությունն ու ընթացքը:
«Նոր Հայաստան»