Իրանի նախագահը մուսուլմաններին միասնականության կոչ է արել
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ներկայիս ճգնաժամային պայմաններում միասնականության կոչ է արել աշխարհի բոլոր մուսուլմաններին՝ նշելով, որ այսօր դա չափազանց անհրաժեշտ է իսլամական աշխարհում, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ Իրանը չի հանդուրժի սուննիների ու շիաների միջև հակամարտությունը: «Իսլամական աշխարհը, ինչպես երբևէ, կարիք ունի խաղաղության, այդ թվում՝ առկա խնդիրների խաղաղ կարգավորման»,- հայտարարել է Իրանի նախագահը:
Խոսելով Նիգերիայի ահաբեկչության մասին՝ Ռոուհանին իր աջակցությունն է հայտնել այդ երկրի նախագահին տեղի ունեցածի հանգամանքների հետաքննության հարցում ու կոչ է արել համաշխարհային հանրությանը հակազդել այդ չարիքին:
Նվազագույնը 32 մարդ է զոհվել ու ևս 80-ն ստացել են վնասվածքներ Նրգերիայի Յոլա քաղաքի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: