
Հայաստանի ռուսական ռազմակայանում պահակային շներին կնախապատրաստեն բանակային խաղերին մասնակցելուն

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել Է 2016 թվականի բանակային խաղերի համար կինոլոգների պատրաստումը եւ պահակային շների վարժեցումը:
Անդրկովկասում գտնվող ռուսական զորամիավորման կինոլոգներն առաջին անգամ են մասնակցելու «Պարտք եւ հավատարմություն» մրցույթին:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ` միավորման զինծառայողները 2016 թվականի գարնանը ՀՌՕ-ի զորամասերից մեկում կմասնակցեն մրցույթի ընտրական փուլերին: Դրանց ընթացքում մրցույթի մասնակիցներն ու նրանց շները գնահատվելու են ծառայություն կատարելու որակի, հերթապահություն իրականացնելու համար պահակակետերի կազմակերպման եւ շան հետ կինոլոգի շփման ցուցանիշներով:
Ռուսական ռազմակայանում պահակային շներին օգտագործում են ռազմական տեխնիկայի, սպառազինության եւ ռազմամթերքի պահեստների պահպանության համար: