Գերմանիայում փախստականների ընդունման կենտրոնի պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ
1 մարդ է զոհվել այսօր Գերմանիայի Հարբուրգ (հարավային Համբուրգ) քաղաքի փախստականների ընդունման կենտրոնի պայթյունի ու դրա պատճառով առաջացած հրդեհի հետևանքով, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանության հայտարարությանը:
«Ականատեսների խոսքով՝ շինությունում, որտեղ բնակվել է մի քանի մարդ, պայթյուն է տեղի ունեցել: Արտակարգ ծառայությունները դեպքի վայր են ժամանել այն պահին, երբ կառույցն ամբողջությամբ կրակի մեջ է եղել»,- հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները:
Պայթյունի ժամանակ շենքում եղել է 20 մարդ, ովքեր փրկվել են, բացի զոհից:
Պայթյունի պատճառները ճշտվում են: