Պրիմերայի 20-րդ տուրում «Ռեալը» ջախջախեց «Սպորտինգին» (5:1), «Ատլետիկոն» հաղթեց «Լաս-Պալմասին» (3:0), իսկ «Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկին» (6:0):
2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Արմենիա միջազգային» օդանավակայաններ ՓԲԸ զարգացման մաստեր պլանը:
Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել ավելի մեծ թվով` 208 քաղաքացի։ Նրանցից 162-ը մինչև 18 տարեկան են, 85-ի մոտ, որից 35-ը` երեխաներ, ախտորոշված է եղել թոքաբորբ։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդների երկարաձգման հետ կապված՝ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի: Այս մասին նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
2015թ. հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի և «Վեցյակ»-ի միջև կնքված պատմական համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի և Արևմուտքի հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ: Թեհրանն սկսեց աստիճանաբար դուրս գալ միջազգային մեկուսացումից:
Ընդգծելով, որ գործընթացը գտնվում է հանրապետության նախագահի ուշադրության ներքո` Սեյրան Օհանյանը ցուցում է տվել հատուկ ուշադրություն դարձնել ձեռք բերվող միջոցների տեխնիկական բնութագրերի կազմման, գնագոյացման քաղաքականության ուսումնասիրության, պայմանագրերի կատարման որակի նկատմամբ վերահսկողության խստացման հարցերին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին`ժամը 17:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Ծաղկահովիտ-Ալագյազ հատվածը:
Հունվարի 17-ին, ժամը 16.20-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում կայացած «Բարսելոնա» – «Ատլետիկ» խաղի ընթացքում վնասվածք է ստացել կատալոնական թիմի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսին: «Բարսելոնայի» գխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խաղից հետո նշել է, որ Լիոնել Մեսսիին փոխարինեց, որպեսզի վտանգի չենթարկի նրա առողջությունը:
Շենգենյան գոտու տարածքում ներքին սահմանների սահմանային ժամանակավոր հսկողություն կիրականացնի 7 երկիր՝ Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մալթան, տեղեկացնում է RIA Novosti գործակալությունը: Պատճառն անօրինական ներգաղթյալների հոսքի կասեցումն է, տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հատուկ օպերացիան Սիրիայում ազդել է ԴԱԻՇ-ի ղեկավարների պարագլուխների դրամապանակի հաստության վրա, ընդ որում այնքան, որ նրանք, ինչպես հայտնում է Independent-ը, հայտարարել են աշխատավարձերի կրճատման մասին:
Ռուսաստանը մտադիր է զբաղվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերակազմավորմամբ՝ այն դարձնելով ունիվերսալ միջազգային կազմակերպություն, հայտնում է RIA Novosti-ն:
Թեհրանը ծրագրում է պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց հետո ծովային ուղի բացել դեպի Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների նավահանգիստներ, որոնք կառնչվեն իրանական նավագնացության ընկերություններին, հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է «խուլիգանի» հետ: Այս մասին հայտնում է «Էխո Մոսկվին»:
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, Լանջիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արայիկ Հ.-ն:
Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:
Հունվարի 18-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ խորհրդի անդամները և վարչությունների պետերը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Պանկիսի կիրճի երկու բնակիչներ՝ Ռամզան Փարեուլիձեն ու Մուհմադ Թուրքոշվիլին, որոնք Սիրիայում կռվում էին ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման շարքերում, սպանվել են Սիրիայում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Երկու օր առաջ մահացել է Հալեպի հնագույն հյուրանոցներից մեկի՝ «Բարոնի» սեփականատերը՝ Արմեն Մազլումյանը:
Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ինտերը» ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ (1:1), «Յուվենթուսը» ջախջախեց «Ուդինեզեին» (4:0), իսկ «Միլանը» հաղթեց «Ֆիորենտինային» (2:0):
Ռոք երաժիշտ Գարիկ Սուկաչովի մոտ գլխուղեղի այտուց է ախտորոշվել, հայտնում է LifeNews-ը: Գործակալության տվյալով՝ ներկայում երգչի վիճակը նորմալացել է, կյանքին ուղղված սպառնալիքը՝ նվազել:
Դամասկոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու Անվտանգության խորհրդին ուղերձ է հղել՝ Թուրքիային մեղադրելով Սիրիայի սահմանների շարունակական խախտման մեջ
Հունվարի 16-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջի մոտ՝ թունելում, զենք է թողել:
ՀՀ գլխավոր դատախազ գևորգ Կոստանյանի հրամանով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Մհերի Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն:
«Մենք ադեկվատ դիվանագիտություն չունենք: Ի՞նչ է նշանակում դիվանագիտություն Ստրասբուրգում: Ցավոք սրտի, մեր իշխանություններն ու պատվիրակությունները չեն հասկանում, որ պետք չէ գնալ այնտեղ և «քլնգել» Ադրբեջանի իշխանություններին, իրենց պրիմիտիվ պրոպագանդայով պատասխանել Ադրբեջանի պրոպագանդային»:
Գործարար Լևոն Հայրապետյանն այսօր Մոսկվայի Զամոսկվորեցկու դատարանում կայացած դատական նիստի ժամանակ հերքել է իր առչությունը Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլարի հափշտակմանը, հայտնում է RIA Novosti-ն:
Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Չելսին» ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» հետ (3:3), «Լիվերպուլը» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» (0:1), իսկ «Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Սթոք Սիթիի» հետ (0:0):
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի պատժամիջոցներն իր քաղաքացիների ու ընկերությունների նկատմամբ, որոնք սահմանվել են Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով երկրում արտակարգ տնտեսական դրություն է հայտարարվել, հայտնում է AP-ն: