
ՊՍԺ-ի տրանսֆերային նպատակն այլևս Ռոնալդուն չէ

«L’Equipe» պարբերականը հայտնում է, որ ֆրանսիական ՊՍԺ-ն հրաժարվել է պորտուգալացի Ռոնալդուի տրանսֆերը գնելու մտքից և ամռանը կփորձի ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին:
Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը քիչ հավանական է դարձել՝ մադրիդցիների նկատմամբ սահմանված տրանսֆերային արգելքից ելնելով: Այդ պատճառով Ֆրանսիայի չեմպիոնը փոխել է ծրագրերը և գլխավոր տրանսֆերային նպատակն է դարձրել Նեյմարին։
Բացի այդ, ՊՍԺ-ն, հնարավոր է, երկարաձգի պայմանագիրը շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։
Սիրարփի Աղաբաբյան