Բաժիններ՝

Հանցագործություն չեմ իրականացրել, ես մեղավոր չեմ. Լևոն Հայրապետյան

Գործարար Լևոն Հայրապետյանն այսօր Մոսկվայի Զամոսկվորեցկու դատարանում կայացած դատական նիստի ժամանակ հերքել է իր առչությունը Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլարի հափշտակմանը, հայտնում է RIA Novosti-ն:

Նշենք, որ Իգոր Իզմեստևը 2010թ. ցմահ ազատազրկման է դատապարտվել:
«Հանցագործություն չեմ իրականացրել, ես մեղավոր չեմ»,- հայտարարել է գործարարն այն բանից հետո, երբ դատախազը հրապարակել է գործով մեղադրական եզրակացությունը:
Հետաքննության տվյալով՝ Լևոն Հայրապետյանը կնոջը մոլորեցրել է՝ խոստանալով խոշոր գումարի դիմաց ավելի մեղմ դատավճիռ ապահովել նրա որդու համար: Իրականում, Հայրապետյանը չի ունեցել հնարավորություն՝ ազդել դատական վճռի վրա:
700 հազար դոլարի հափշտակության գործի շրջանակում Լևոն Հայրապետյանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Հայրապետյանի նկատմամբ հարուցվել է ևս մեկ գործ «Բաշնևտի» բաժնետոմսերի հափշտակման գործով:

«Բաշնևտի» գործի շրջանակում նա կալանքի տակ էր գտնվում 2014թ. հուլիսի 17-ից, 700 հազար դոլարի յուրացման՝ 2014թ. սեպտեմբերից:

Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազությունը հրաժարվել էր հաստատել Լևոն Հայրապետյանի մեղադրական եզրակացությունը ու այն վերաքննության էր ուղարկել: Դատախազության համար համոզիչ չէր եղել գործարարին խարդախության մեղադրանքի առաջադրումը (ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի, 4-րդ մասի հատկանիշներ) 700 հազար դոլար կաշառքի ստացման մասով: Դատախազությունը մատնանշել էր, որ Իզմեստևի մոր պնդումները կաշառք տալու վերաբերյալ, բավականաչափ ապացույց չեն Լևոն Հայրապետյանի մեղքը հաստատելու համար:

Հետաքննության նախնական փուլում Լ. Հայրապետյանը չէր ժխտել, որ կինը դիմել է իրեն՝ խնդրելով լավ փաստաբանի առաջարկել իր որդուն օգնելու համար: Ռուբեն Հայրապետյանը, նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով, խոստացել էր օգնել:
66-ամյա գործարարը ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս