Բաժիններ՝

Քլինթոնը Պուտինին համեմատել է «խուլիգանի» հետ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է «խուլիգանի» հետ: Այս մասին հայտնում է «Էխո Մոսկվին»:

Քլինթոնը հավելել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները համարում է հետաքրքիր ու միևնույն ժամանակ, հետաքրքիր:

«Ինչպես բազմաթիվ խուլիգաններ, նա նրանցից է, ով կվերցնի այնքան, որքան կարող է ու այնքան, քանի դեռ նրան չեք կանգնեցրել»,- բացատրել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը:

Ավելի վաղ հանրապետական Ջեբ Բուշն էր Պուտինին «խուլիգան» անվանել:

«Մենք կորցնում ենք մեր ազդեցությունն աշխարհում, իսկ Պուտինն այն ձեռք է բերում: Նա դաշնակից չէ, նա բռնապետ է, խուլիգան»,- հայտարարել էր Բուշ-Կրտսերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031