Շենգենյան գոտում ներքին սահմանների վերահսկողություն կիրականացնի 7 երկիր. Եվրահանձնաժողով

Շենգենյան գոտու տարածքում ներքին սահմանների սահմանային ժամանակավոր հսկողություն կիրականացնի 7 երկիր՝ Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մալթան, տեղեկացնում է RIA Novosti գործակալությունը: Պատճառն անօրինական ներգաղթյալների հոսքի կասեցումն է, տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
«Ներկայում 3  երկիր՝ Նորվեգիան, Շվեդիան և Դանիան, վերահսկողություն են սահմանել Շենգենյան գոտու համաձայնագրի 25-րդ հոդվածի հատկանիշներով՝ կապված չնախատեսված հանգամանքների հետ:  Եվս 4 երկիր՝ Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մալթան, վերահսկողական միջոցառումներ են իրականացնում 24-րդ հոդվածի համաձայն՝ պայմանավորված կանխատեսելի իրադրություններով»,- Բրյուսելում լրագրողներին հայտնել է նա:

Արտաքին սահմանների վերահսկողության եվրոպական Frontex գործակալության տվյալներով՝ 2015 թվականին ԵՄ է ժամանել ավելի քան 1,2 մլն ներգաղթյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031