
Ռուս երաժիշտ Գարիկ Սուկաչովի մոտ գլխուղեղի այտուց է ախտորոշվել

Ռոք երաժիշտ Գարիկ Սուկաչովի մոտ գլխուղեղի այտուց է ախտորոշվել, հայտնում է LifeNews-ը: Գործակալության տվյալով՝ ներկայում երգչի վիճակը նորմալացել է, կյանքին ուղղված սպառնալիքը՝ նվազել:
Հաղորդվում է, որ հունվարի 14-ին արտիստը դիմել էր բժիշկներին՝ ծանր ալկոհոլային թունավորմամբ: Տեղեկությունների համաձայն՝ իր 56-ամյակի նախօրեին երգչին արդեն տեղափոխել են Մոսկվայի կլինիկաներից մեկի սովորական հիվանդասենյակ:
Սուկոչովը խորհրդային ու ռուս երաժիշտ է, դերասան, ռեժիսոր: