Իշխան Զաքարյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Հունվարի 18-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ խորհրդի անդամները և վարչությունների պետերը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2015թ. ՎՊ գործունեության ամփոփման և 2016թ. կատարվելիք աշխատանքների կազմակերպման հետ առնչվող հարցեր:

ՎՊ նախագահը ներկայացրել է` ինչ կերպով են բաշխվել Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված վերահսկողական աշխատանքները ՎՊ խորհրդի անդամների և վարչությունների միջև: Խորհրդակցությանը պարոն Զաքարյանը խոսել է հաշվետվությունների կազմման սկզբունքների և պահանջվող տեղեկատվության ներկայացման կարգի վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2015թ. ավարտված աշխատանքներին և դրանց արդյունքներով կազմված հաշվետվություններին, ինչպես նաև 2015թ. ընթացքում կատարված և 2016թ. դեռևս շարունակվող վերահսկողության կազմակերպմանը վերաբերող հարցերին:

Խորհրդակցության ավարտին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տվել է մի շարք այլ հանձնարարականներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031