Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի կողմնակից վրացի ևս 2 զինյալ է սպանվել Սիրիայում. ԶԼՄ-ներ

Պանկիսի կիրճի երկու բնակիչներ՝ Ռամզան Փարեուլիձեն ու Մուհմադ Թուրքոշվիլին, որոնք Սիրիայում կռվում էին ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման շարքերում, սպանվել են Սիրիայում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Փարեուլիձեն, ըստ գործակալության տեղեկությունների, Սիրիա է մեկնել 1 տարի առաջ, երբ Թելավի համալսարանի իրավաբանական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էր: Թուրքոշվիլին նույնպես 1 տարի առաջ էր մեկնել Սիրիա: Մինչ այդ նա ընտանիքի հետ ապրում էր Թուրքիայում: Տղամարդն ունի կին ու երեխա:

Գործակալությունը պնդում է, որ Սիրիայում ընդհանուր առմամբ սպանվել է Վրաստանի 14 բնակիչ, որոնք կռվել են ԴԱԻՇ-ի շարքերում:

Փորձագետների ենթադրությամբ՝ ԴԱԻՇ-ի շարքերը համալրել ու Սիրիայում կռվում են

Վրաստանի մի քանի տասնյակ բնակիչներ Պանկիսի կիրճից:
Նրանցից ամենահայտնի Թարխան Բատիրաշվիլին է, նույն ինքը՝ Աբու Օմար աշ-Շիշանին, ով դարձել էր ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկը:

Հիշեցնենք, որ Իրաքի Քիրկուկ նահանգում ամերիկյան հատուկ ջոկատայինները պատանդ էին վերցրել Թարխան Բատիրաշվիլիին ու ԴԱԻՇ-ի երկու այլ դաշտային հրամանատարների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս