
Իրանը ճանապարհ կբացի Ամերիկա ծովային բեռնափոխադրումների համար

Թեհրանը ծրագրում է պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց հետո ծովային ուղի բացել դեպի Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների նավահանգիստներ, որոնք կառնչվեն իրանական նավագնացության ընկերություններին, հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:
«Հաշվի առնելով երկրի պահանջարկը հետպատժամիջոցային ժամանակ, արտահանման ու ներմուծման ծավալները կտրուկ կավելանան, համապատասխանաբար, կավելանա նաև նավերի թիվը»,- ասել է Իրանի նավահանգիստների ու նավագնացության կազմակերպության գործադր տնօրեն Մուհամմեդ Սաիդնեժադը:
Տվյալ պլանի այլ մանրամասներ ու ժամկետներ չեն ներկայացվում:
Մինչ այդ, ամերիկյան The Washington Post թերթը նախօրեին գրել է, թե Իրանի քաղաքացիները, հավանաբար, միջազգային պատժամիջոցների չեղարկման ազդեցությունը կզգան ոչ միանգամից: