Բաժիններ՝

Մոսկվան մտադիր է ՀԱՊԿ-ը վերակազմավորել ունիվերսալ միջազգային կազմակերպության

Ռուսաստանը մտադիր է զբաղվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերակազմավորմամբ՝ այն դարձնելով ունիվերսալ միջազգային կազմակերպություն, հայտնում է RIA Novosti-ն:

«Ռուսաստանը մտադիր է սերտացնել համագործակցությունը գործընկերների հետ ԲՐԻՔՍ-ի, ՇՀԿ-ի, «20-յակի», Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ու միջազգային մյուս կառույցների շրջանակում:

Մեր երկիրն ակտիվորեն օգտագործելու է տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային ինտեգրման պոտենցյալը ԱՊՀ-ի ու ԵՏՄ-ի շրջանակում, ինչպես նաև ՀԱՊԿ-ը վերակազմավորելու է՝ դարձնելով ունիվերսալ միջազգային կազմակերպություն, որը ի վիճակի կլինի հակազդել մարտահրավերների լայն շրջանակի ու մեր ժամանակների սպառնալիքներին»,- ասվում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031