
ԴԱԻՇ-ի ղեկավարությունը հայտարարել է աշխատավարձերի կրկնակի կրճատման մասին

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հատուկ օպերացիան Սիրիայում ազդել է ԴԱԻՇ-ի ղեկավարների պարագլուխների դրամապանակի հաստության վրա, ընդ որում այնքան, որ նրանք, ինչպես հայտնում է Independent-ը, հայտարարել են աշխատավարձերի կրճատման մասին:
Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել ծայրահեղականների պաշտոնական փաստաթուղթը, որտեղ հաղորդվում է ահաբեկիչների ու նրանց ընտանիքների ֆինանսական ապահովման միանգամից 50-տոկոսանոց կրճատման մասին:
Հիմնական պատճառներից մեկը ֆինանսական ճգնաժամն է, տարածքների կրճատումն ու նավթամթերքի մատակարարումների խափանումները, որոնց շարասյուները թիրախ են հանդիսանում ռուսական ռազմական ինքնաթիռների համար:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ ՌԴ զինված ուժերի կետային հարվածների հետևանքով ահաբեկիչները օրական զրկվում են 1,5 միլիոն դոլարից: