Բաժիններ՝

ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսմենը միացել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին

Կոնգրեսմեն Լուիզա Սլոթերը (դեմոկրատ Նյու Յորքից) դարձել է ԱՄՆ Կոնգրեսի առաջին անդամը, որը միացել է այն օրինագծին, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը:

«Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» անվանումով օրինագիծը 2015թ. դեկտեմբերի 16-ին ներկայացվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ազդեցիկ կոնգրեսական Քրիս Սմիթի կողմից:

Վերջինս կոչ է անում մուտքի արտոնագիր չտրամադրել Ադրբեջանի ղեկավարներին, նրանց բիզնես գործընկերներին, ինչպես նաև ադրբեջանական անվտանգության և իրավապահ մարմիններին: «Ակտը» պահանջում է կրճատել Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի տնտեսական և էներգետիկ նախագծերը:

Ինչպես գրում է Turan-ը, դժվար է Լուիզա Սլոթերին համարել հայամետ, քանի որ նա միշտ հանդես է եկել Ադրբեջանի օգտին:

Քրիս Սմիթը, իր հերթին, մեկնաբանել էր իր հասցեին հնչած Բաքվի մեղադրանքները:
««Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտը» ոչ ձևով կապված չէ հայերի հետ, սա փաստաթուղթ է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին: Հայերն ընդհանրապես կապ չունեն դրա հետ, ավելին, նրանք ընդհանրապես տեղյակ էլ չէին նման օրինագծի նախապատրաստման մասին:

Այդ պատճառով, երբ ես լսում են, թե ինչ են խոսում Ադրբեջանի խորհրդարանում, իշխանամետ ԶԼՄ-ներում ու թե ինչ է ասում Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը, մտածում եմ՝ որքանով են նրանք տեղեկացված այլ հարցերի մասին …»,- ասել է Սմիթը՝ փետրվարի 11-ին հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նիստի ժամանակ:

Նշենք, որ Բաքում Սմիթին մեղադրում է նաև նրանում, որ նա հանդես է եկել 1915թ. Հայոց ցեղասպանության ընդունման օգտին ու վարում է «հայամետ» քաղաքականություն:

«Երբ բազմաթիվ մարդիկ, ներառյալ այնպիսի լրագրողներին, ինչպիսիք են Խադիջա Իսմայիլովան, կալանավորվում է իր հետաքննության համար, ապա մենք ընդունում ենք այնպիսի փաստաթղթեր, ինչպիսին է «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտը» ( H.R.4264): Ալիևի կառավարության ռեակցիան դրան, ներառյալ երկրի խորհրդարանինը, բացառիկ անխոհեմություն էր, քանի որ նրանք պնդում էին բաներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Այդ օրինագծի նպատակը Ադրբեջանում բարեփոխումների կատարելն է, հանցագործություն չիրականացրած մարդկանց բանտերից ազատելը»,- Հելսինկյան հանձնաժողովի նախագահի խոսքերը մեջբերում է Turan-ը:

Նրա խոսքով՝ երբ Ամերիկայում լրագրողն սկսում է հետաքննություն անցկացնել կոռուպցիայի կամ այլնի մասին, նա մրցանակ է ստանում, իսկ Ադրբեջանում լրագրողներին ուղարկում են բանտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս