Կիպրոսի երկու մասերի ղեկավարներն առաջին անգամ պայմանավորվել են սեփականության փոխհատուցման շուրջ
Հյուսիսային Կիպրոսի ղեկավար (բացի Թուրքիայից չճանաչված ոչ մի պետության կողմից) Մուստաֆա Ակընջին ու Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անկաստասիադիսը պայմանավորվել են փոխհատուցել այն կիպրոսցիների սեփականությունը, որոնք կորցրել էին այն 1974-ին կղզու հյուսիս թուրքական զորքերի ներխուժման հետևանքով, հայտնում է BBC-ն:
Կողմերի խոսքով՝ բանակցությունների ընթացքում առաջին անգամ ձեռք է բերվել երկար սպասված առաջընթաց կղզու քաղաքական ու տնտեսական ղեկավարման սահմանափակումների վերաբերյալ:
Այդուհանդերձ, Անաստասիադիսը ասել է Նիկոսիայի խորհրդարանում, որ կողմերի միջև դեռ կան մի շարք չլուծված հակասություններ: Կիպրոսի նախագահը վստահ է, որ հակասությունների վերացման համար դեռևս շատ ժամանակ կպահանջվի:
Կիպրոսը ծանր էր դուրս գալիս գլոբալ ֆինանսական ճգնաժամից, ու հին հակասությունները կղզու քաղաքական սուբյեկտների միջև դարձյալ գլուխ էին բարձրացրել: