Եվս մեկ բանկ ընդգրկվել է երեխայի ծննդյան նպաստի անկանխիկ եղանակով տրամադրման գործընթացում

 2016թ. հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Նպաստի գումարը կարող է վճարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկերից մեկում (այսուհետ՝ Բանկ) բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով (եթե ներկայացվել է շահառուի բանկային հաշվի համարը):

Եթե անձը բանկում չունի բանկային հաշիվ, ապա նպաստի գումարը փոխանցվում է բանկին: Բանկը շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ և այդ հաշվին է մուտքագրում նպաստի գումարը, որից հետո շահառուն կարող է անձնագրով ներկայանալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ գումարը: 2016 թվականի մարտի 1-ից՝ վերոնշյալ ընթացակարգով նպաստը վճարվելու է նաև ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով: Ավելի վաղ գործընթացին միացել էին Հայբիզնեսբանկն ու Հայէկոնոմբանկը: Պայմանագիր կնքած բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ Ծառայության տարածքային բաժիններում և Ծառայության կայքում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29