Բաժիններ՝

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը կարող է նախատեսվածից ավելի թանկ արժենալ

Այն տարածքի ռելիեֆը, որով անցնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը, շատ բարդ է: Այս մասին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը Թբիլիսիում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի համակարգող խորհրդի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը:

Նրա խոսքով՝ երկաթուղին շահագործման կհանձնվի 2017 թվականի սկզբին: «Մի խոսքով, Բաքու-Թբիլիսի-Կարսը լինելու է պատուհան դեպի Եվրոպա ու Ասիա»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը:

Զ. Մամեդովի խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագծի արժեքը կազմում է 775 միլիոն դոլար և այն դեռ կշարունակի բարձրանալ:

«Շինարարական նյութերը թանկացել են գլոբալ տնտեսության գործընթացների ֆոնին: Դրա արժեքի հարցը կուսումնասիրվի ու արդյունքների մասին կներկայացվի կառավարությանը»,- ասել է վերջինս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս