Բաժիններ՝

Սերբիան պատրաստ է առանց անկախությունը ճանաչելու կարգավորել հարաբերությունները Կոսովոյի հետ

Սերբիան պատրաստ է նորմալացնել հարաբերությունները Կոսովոյի ու Մետոխիայի հետ, սակայն մտադիր չէ ճանաչել նրանց անկախությունը: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Ռուսաստանում Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչը:

«ԵՄ-ում ասում են, թե Սերբիան պետք է համաձայնագիր կնքի Կոսովոյի ու Մետոխիայի հետ: Մենք պատրաստ ենք նորմալացնել հարաբերությունները Սերբիայի տարածքի մի մասի հետ՝ Կոսովոյի ու Մետոխիայի, սակայն մենք պատրաստ չենք ընդունել այդ մարզերի անկախությունը»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով ԵՄ-ին Սերբիայի պայմաններին վերաբերող հարցին:

«Սերբիայի կառավարությունը պատրաստ է այդ մարզերի հետ բանակցությունների: Մենք պատրաստ ենք նրանց տրամադրել ինքնավարության ամենաբարձր մակարդակ, ոչ ավելին»,- տեղեկացրել է Տերզիչը:

Նա հիշեցրել է, որ Կոսովոն ու Մետոխիան « պատմական Սերբիայի մաս են կազմում, Սերբիայի մշակութային ու հոգևոր ժառանգությունն են, որոնք տուժել են ալբանացի ծայրահեղականներից ու գտնվում են լիակատար ոչնչացման եզրին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29