Բաժիններ՝

Իրաքի զորքերը Ռամադիում հայտնաբերել են ԴԱԻՇ-ի կողմից սպանված տասնյակ բնակիչների զանգվածային գերեզմանոց

Իրաքի զինվորականները հայտնաբերել են զանգվածային գերեզմանոց, որտեղ թաղված են վերջերս կառավարական ուժերի կողմից ԴԱԻՇ-ից ազատագրված Ռամադի քաղաքի տասնյակ բնակիչներ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Անբար նահանգում Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցչին:
Նրա տեղեկություններով՝ նվազագույնը 50 խաղաղ բնակչի գերեզմանոց է հայտնաբերվել քաղաքի ծայրամասում՝ Աս-Սուֆիա շրջանում:

Նահանգի ՆԳՆ ներկայացուցիչը նշել է, որ «գերեզմանոցում հայտնաբերվել են կանանց ու երեխաների աճյուններ, որոնք տանջամահ են արվել ԴԱԻՇ-ի կողմնակից իսլամիստների կողմից Ռամադիի բռնազավթման ժամանակ»:

Հունվարի վերջին Ալ-Ջամայա շրջանում, որը գտնվում է Ռամադիի գրեթե կենտրոնում, արդեն հայտնաբերվել էր զանգվածային գերեզմանոց, որտեղ թաղված են եղել գերազանցապես Իրաքի բանակի զինծառայողներ:
Գերեզմանոցում գտնվել էր ավելի քան 40 մարդու մարմին, որոնք դարձել էին իսլամիստների զոհը:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Իրաքը հայտարարեց քաղաքի արևելքում զինյալների կողմից վերջին շրջանի ազատագրման մասին: Այդկերպ, Իրաքի կառավարական ուժերը ամբողջությամբ վերականգնել են վերահսկողությունը Ռամադիի բոլոր մասերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս