Բաժիններ՝

Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթելու համար «Արսենալին» չի բավականացնում հասունությունը

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում իր թիմի մրցակից «Արսենալի» մասին:

««Արսենալին» երբեմն չի բավականացնում հասունությունը և փորձը, որպեսզի սկսածը հասցնի ավարտին: Նրանց թիմը դեռ բավական երիտասարդ է: Նրանք շատ լավ մեկնարկեցին ԱՊԼ-ում, բայց որպեսզի պահեն այդ մակարդակը և տիտղոսներ նվաճեն, ավելի շատ բան է պահանջվում:

Նրանք շատ լավ աշխատում են գնդակով, գործում են շատ կազմակերպված, բայց նրանց մոտ չկա երիտասարդության և փորձի զուգակցումը: Երիտասարդ տղաները նետվում են հարձակման, բայց լինում են ժամանակներ, երբ դու պետք է հսկողության տակ պահես խաղը»,- ասել է Ալվեսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29