Բաժիններ՝

««ՊՍԺ»-ն ուժեղ ակումբ է, բայց Ազարը չափից ավելի լավն է Լիգա 1-ի համար». Գուս Հիդինգ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը մեկնաբանել է ֆրանսիական «ՊՍԺ»-ի կողմից «կապույտների» կիսապաշտպան Էդեն Ազարի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը:

«Էդենը պայմանագիր ունի, որը երկարաձգել է: Բայց առաջին հերթին նա պետք է լավ մարզավիճակ ձեռք բերի և ցույց տա, որ հանդիսանում է բարձր դասի ֆուտբոլիստ: Այդ ժամանակ նա կարող է շատ արժեքավոր լինել «Չելսիի» համար: Մոտ ապագայում շատ լուրեր կլինեն այն մասին, թե ով է նրանով հետաքրքրվում, կամ ուր է նա տեղափոխվում, բայց ես չէի խոսի այդ մասին: Ինչ վերաբերում է «ՊՍԺ»-ին, ապա դա թիմ է, որի նպատակը հանդիսանում է Չեմպիոնների լիգան հաղթելը:

Քայլ առ քայլ նրանք վաստակել են Եվրոպայի լավագույն թիմերից մեկի համբավը: Բայց «ՊՍԺ»-ն գլխավորում է առաջնությունը` առաջ անցնելով 2-րդ տեղից 24 միավորով: Ես գտնում եմ, որ ուժեղագույն ֆուտբոլիստները պետք է հանդես գան ուժեղագույն առաջնություններում: Օրինակ՝ Պրեմիեր լիգայում, Պրիմերայում կամ Բունդեսլիգայում»,- ասել է Հիդինգը Four-Four-Two-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս